«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանը կարող է լինել հզոր իր համահայկական ռեսուրսների կենտրոնացման շնորհիվ

Հայաստանը կարող է լինել հզոր իր համահայկական ռեսուրսների կենտրոնացման շնորհիվ
21.06.2026 | 14:43

Իսրայելի հետ հաճախ են համեմատական տանում հատկապես իշխանականները կամ նրանց կցված փորձագետները։

Բայց.

- Իսրայելը իր դերն ու կշիռը մեծացնելու համար ամեն կերպ աշխարհում սփռված հրեաներին ներգրավում է Իսրայել պետության կառուցման ու կայացման ճարտարապետության մեջ։

- Հրեական սփյուռքը միայն գումար տվող դոնոր չէ, այլ Իսրայելի արտաքին քաղաքականության մի մասը։

- Յուրաքանչյուչ հրեա իր բնակության երկրում դառնում է Իսրայելի դեսպանը։ Բայց դա խոսքերով չէ։ Իսրայելը հռչակվել է համայն հրեական իդեալների իրագործման մեխանիզմ, և յուրաքանչյուր հրեա Իսրայելի մեջ տեսնում է իր նախնիների իդեալների իրագործման միջոց։

- Իսրայել պետության և հրեական Սփյուռքի հակադրումը (ինչպես Փաշինյանն է անում հայկական Սփյուռքի հետ հարաբերություններում) կբերեր Իսրայել պետության կործանմանը, որովհետև Իսրայելը միայն 20,7 հազար քառակուսի կիլոմետրը չէ, շուրջ 9 միլիոն բնակչությամբ, այլ աշխարհով սփռված հրեական ամբողջ մարդկային, նյութական, տեխնոլոգիական ռեսուրսները միասին վերցրած։

- Յուրաքանչյուր հրեայի` անկախ իր բնակության երկրից, ներգրավումը հրեական պետության ներքին և արտաքին գործերում դիտարկվում է ոչ թե իրավունք, որից կարող են զրկել, այլ պարտավորություն։

Այս առումով հայկական պետականությունը գնում է տրամաբանորեն հակառակ ուղղությամբ, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է պետականության ձախողման, հաշվի առնելով, որ ժամանակակից փոքր պետություններում ռեսուրսները ոչ միայն ներսում են փնտրում, այլև սեփական տարածքից դուրս։

Երբ քո ազգային ռեսուրսները օտարում ես պետականությունից, այդ ռեսուրսները ծառայում են ուրիշ շահերի։ Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «սուրբ տեղը թափուր չի մնում»:

Հայաստանը կարող է լինել հզոր իր համահայկական ռեսուրսների կենտրոնացման շնորհիվ, իսկ օտարվելով համահայկական ռեսուրսներից` անխուսափելիորեն կործանվելու է։

Մեր պատմության մեջ էդպիսի բազմաթիվ դրվագներ ենք ունեցել, որոնցից հիշարժան է Բագրատունյաց թագավորության կառավարման ժամանակ վասալ-թագավորությունների առաջացումը, երբ ամեն մանր թագավորություն սկսեց սեպարատ մտածողություն զարգացնել՝ աստիճանաբար օտարվելով կենտրոնական իշխանությունից։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ